Wednesday, February 17, 2016

Գալիք սեզոնի նորաձև հանդերձներ

Արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նորաձևությունը մշտապես կրկնվում է, կարող են, իհարկե, մի փոքր փոխվել որոշ դետալներ, բայց սկզբունքները հիմնականում մնում են նույնը: Երիտասարդների համար գալիք սեզոնի տենդենցները բոլորովին նոր ու անսովոր կլինեն, իսկ ավելի հասուն տարիքի մարդկանց համար դա պարզապես նոստալգիա է: Իհարկե, ոչ բոլորն են հիշում, թե ինչ հանդերձներ էին կրում 90-ական թվականներին, սակայն դիզայներներն իրենց հավաքածուների համար ընտրել են հենց այդ ժամանակաշրջանի ոճը և ուղղությունները: Պետք է նշել, որ նոր սեզոնը վառ ու թեժ կլինի և կառանձնանա իր հանդուգն ու համարձակ ոճային լուծումներով: Yadox օնլայն խանութից ընտրած ինքնատիպ հանդերձներով, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հնարավորություն կունենան ի ցույց դնել իրենց գեղեցիկ կազմվածքն իր ողջ հմայքով: Աչք շոյող զգեստների բազմազանություն և հարուստ գունային գամմա` սրանք են գալիք սեզոնի համար նախատեսված հանդերձների առանձնահատկությունները:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Վառ գունային լուծումները, գործվածքների անսովոր համադրությունները և յուրահատուկ ոճը ոչ միայն ուշադրության կենտրոնում կպահեն մարդկության գեղեցիկ կեսին, այլ նաև շահավետ կերպով կընդգծեն նրանց յուրօրինակ կանացիությունն ու գեղեցկությունը: Կանանց նորաձևության մեջ հիմնական շեշտը դրված է սեքսուալության ու հմայքի վրա: Եվ դա, իհարկե, վերաբերում է ոչ միայն զգեստներին ու երեկոյան հանդերձներին, այլ նաև գործնական կոստյումներին, զբոսանքների համար նախատեսված և ամենօրյա հանդերձներին: Բացի այդ, ժամանակակից դիզայներներն ավելի շատ սկսել են ուշադրություն դարձնել հանդերձների հարմարավետության ու պրակտիկության վրա: Չէ՞ որ շրջապատի մարդիկ շատ լավ տեսնում են այն, ինչ զգում է կինը, այդ պատճառով հարմար ու գեղեցիկ հագուստը արտացոլվում է կնոջ դեմքին և նրան տալիս է վստահություն և ինչ-որ չափով նաև գերազանցություն:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Ինչպես միշտ, ամենապարզ իրերից ստացված անսովոր համադրությունները կլինեն գալիս սեզոնի հիմնական տենդենցը: Յուրաքանչյուր կին կամ աղջիկ, անկախ տարիքից ու գործունեության ոլորտից, պետք է զգեստապահարանում անպայման ունենա դասական սպիտակ վերնաշապիկ, որը հարմար է ինչպես գարծնական կերպար ստեղծելու համար, այնպես էլ առօրյա կյանքում կրելու համար: Ուղիղ ձևվածքով, տղամարդու ոճ հիշեցնող վերնաշապիկը ցանկացած կնոջ կհաղորդի անսահման զգացմունքայնություն ու կանացիություն: Նույնքան էլ մասսայական բնույթ կկրեն ժանյակավոր կտորներից պատրաստված զգեստները` տարբեր դետալներով զարդարված: Եվ ինչքան շատ լինեն կանացի նուրբ տարրերն, այնքան լավ: Վերնազգեստները զարմանալիորեն պարզ ու միապաղաղ կլինեն: Իսկ ինչ վերաբերում է գունային լուծումներին, ամեն ինչ շատ հեշտ ու պարզ է, ամեն ոք ընտրում է այն, ինչն իսկապես իր սրտով է:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության դիզայներները թելադրում են իրենց կարծիքը այս առումով և ավելի շատ շեշտը դնում են հանգիստ, բաց գույնի, պաստելային և անփայլ երանգների վրա: Գալիք սեզոնն իրոք գալու է զարմացնելու հանդերձների ձևվածքի բազմազանությամբ և տարբեր կտորների ու գունային լուծումների հրաշալի համադրություններով: Ըստ նորաձևության ինդուստրիայի մասնագետների, կանացի զգեստը պետք է լինի ոչ միայն ոճային ու հարմարավետ, այլ առաջին հերթին այն միտված է շեշտելու կնոջ գեղեցկությունն ու անհատականությունը, ցույց տալու միայն կանացի կազմվածքի հմայքը և, որ ամենակարևորն է, խորամանկ կերպով թաքցնելու բոլոր թերությունները: Անկախ ոճից, հանդերձը պետք է գրկի մարմինը, բայց ոչ շատ ուժեղ, որպեսզի ավելորդ անհարմարավետություն չստեղծի:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment