Ծաղկային նախշերով ամառային զգեստներ
Ժամանակակից դիզայներների առաջարկած ծաղկային նախշերով զգեստները շատ բազմազան են: Դա բնական է, քանի որ հենց ամռանը, ինչպես երբևէ, ծաղկային պրինտը հատկապես արդիական է: Եվ այսօր էլ ծաղկային նախշերը շարունակում են թրենդային լինել և պահպանում են իրենց ողջ գրավչությունն ու հմայքը: Եվ այսպես, երիտասարդ աղջիկները ոչ մի կասկած չպետք է ունենան, թե ինչ հագնեն ամռան շոգ ամիսներին: Իհարկե, ծաղկային նախշերով զգեստներ: Yadox օնլայն խանութը կօգնի ձեզ այդ հարցում, քանի որ ունի նման հանդերձների մեծ տեսականի: Սովորաբար, նորաձևության ցանկացած ցուցադրության ժամանակ հայտնի մոդելավորողները ցուցադրում են համաշխարհային հարթակներում հագուստների և աքսեսուարների համադրություններ, որոնց միավորում է ընդհանուր ոճը: Գարնանը և ամռանը, անշուշտ, գերակշռում են ծաղկային նախշերը:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Թեև, առաջին հայացքից կարող է թվալ, թե արդեն հնարավոր չէ մտածել նոր ու չկրկնվող պատկերներ ու նախշեր, բայց ինչ-որ հրաշքով նորաձևության տներին հաջողվում է ստեղծել ծաղկային նախշերով հետաքրքիր ու ոգեշնչող զգեստներ, ժակետներ, վերարկուներ, պայուսակներ, արևային ակնոցներ և այլ իրեր: Գարուն-ամառ հավաքածուներում առկա նորաոճ զգեստները միավորում են իրենց մեջ դասական ծաղիկների նախշերը, այնպիսիք, ինչպիսիք են կարմիրը, նարնջագույնը և կանաչը: Շատ ժամանակակից ապրանքանիշեր իրենց հավաքածուներում հաջողությամբ ցուցադրել են սևի ու ճերմակի համադրությամբ զգեստների ու բլուզների տարբերակներ: Նման հանդերձները կարելի է կրել սև երկարաճիտ կոշիկների հետ: Վերնաշապիկներ, շորտեր, պարանոցի թաշկինակներ` նորաձևության տներն առաջարկում են ընտրել հանգիստ երանգներ, ինչպես օրինակ, սուրճի և երկնագույնի երանգները:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Վերնաշապիկներ և բլուզներ կապույտի երանգներով և ճերմակ խատուտիկի աբստրակտ պատկերներով` հիանալի տարբերակ է ջինսերի կամ տաբատների, վերարկուների կամ ժակետների հետ կրելու համար: Դա ոճային հանդերձ է ցանկացած առիթի համար: Բացի այդ, միշտ կարելի է ձեռք բերել թռչունների պատկերներով գունագեղ շարֆ, որը հանգիստ կարելի է կրել միատոն վերակուի կամ կոստյումի հետ: Պետք է սովորել ճիշտ համադրել կարմիր և կապույտ ծաղկային մոտիվներով հագուստները այլ հանդերձների հետ: Առավել ներդաշնակ և հանգիստ կերպար ստեղծելու համար կարելի է համադրել վառ ծաղիկները պաստելային երանգների հետ: Հիանալի զույգ են ծաղկավոր տաբատը և սպիտակ բլուզը, կամ հակառակը` գույնզգույն բլուզը և միատոն կիսաշրջազգեստը: Իսկ ավելի համարձակ կերպարի համար կարելի է ընտրել տարբեր նախշերով իրեր: Արդյունքում կստացվի վառ ու ոճային, բայց ամենակարևորը, չչարաշահել մոտիվները:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Ծաղկային նախշերով աքսեսուարները նույնպես շատ արդիական են գարուն-ամառ սեզոնին: Որոշ դիզայներներ զարդարում են ձեռքի պայուսակները կամ կանացի զարդերը կաշվե կամ մետաքսե գեղեցիկ ծաղիկներով, իսկ ոմանք էլ նկարում են հիանալի բողբոջներ, ցողուններ` հաջողությամբ կրկնօրինակելով բնանկարչությունը: Շատ ապրանքանիշեր առաջարկում են երիցուկի, վարդի և այլ ծաղիկների նախշերով աքսեսուարներ: Այս սեզոնի գերազանց ձեռքբերումներից մեկը ծաղիկներով զարդարված ձեռքի պայուսակն է: Հատկապես գեղեցիկ են նայվում ծաղկային ոչ սովորական նախշերով աքսեսուարներն ու զարդերը: Կարելի է ընտրել հետաքրքիր ապլիկացիաներ, ասեղնագործ ժապավեններ և այլն: Հնարավոր չէ չսիրել գարունը, չէ՞ որ այն հնարավորություն է տալիս վայելել ծաղիկների առատությունը: Ծաղկային պրինտը հանդերձներում` դա աղջիկների ամենասիրելի նախշերից մեկն է: Հատկապես այն հիանալի է նայվում գարուն-ամառ սեզոնին` ստեղծելով հմայիչ, նուրբ ամառային կերպարներ:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment