Thursday, February 4, 2016

Դեղին գույնը կանացի զգեստապահարանում

Դեղինի խորհրդանիշը: Եթե կարմիր գույնը դարեր շարունակ եղել է կրակի խորհրդանիշը, ապա դեղինը` դա արևի, ոսկեզօծ ճառագայթների մարմնավորումն է: Դեղինի վառ երանգները առաջացնում են բացառապես դրական էմոցիաներ, ուշադրություն են գրավում և տոնուսը բարձրացնող ազդեցություն են թողնում օրգանիզմի վրա: Yadox-ի էջերում դուք մշտապես կգտնեք ուրախ տրամադրություն և դեղինի բոլոր հաճելի երանգներով, տարբեր ոճերի ու ձևերի հանդերձներ: Գիտնականների կողմից ապացուցված է, որ տոնական դեղին գույների զննումը բարելավում է ուղեղի արյան շրջանառությունը, դրական ազդեցություն է ունենում ուշադրության կենտրոնացման և հիշողության վրա: Միևնույն ժամանակ, դեղինի մռայլ ու ձանձրալի երանգները ծանր ազդեցություն են թողնում, առաջացնում են տագնապի զգացողություն, գլխուղեղին վտանգի ազդանշան են փոխանցում: Իզուր չէ, որ դեղին գույնը ընտրվել է որպես լուսացույցի նախազգուշացնող ազդանշան` «Կանգնիր, ուշադիր եղիր»: Դեղին ծաղիկները` վարդերը, կակաչները ծաղկեփնջի մեջ ազդարարում են առաջիկա բաժանման մասին և նույնիսկ բառերի փոխարեն հաղորդում են դա:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Կիտրոնի երանգով քրիզանթեմները մատնանշում են անկեղծ ընկերությունը և երախտագիտությունը: Եթե նման ծաղկեփունջ նվիրում է ամուսինը, կարիք չկա մտածելու, որ նա ձեզ դավաճանում է: Դա ընդամենը նշանակում է, որ նա երախտապարտ է ձեզ սիրո և նվիրվածության համար: Իսկ ահա դեղին կակաչներից պետք է զգաստանալ: Չնայած որ դրանք միայն նախապաշարմունքներ են, սակայն այդ ծաղիկները առաջվա նման համարվում են բաժանման լրաբերներ: Մինչդեռ հարսնացուները, չնայած այդ բոլոր սնահավատություններին, շատ հաճախ իրենց ծաղկեփնջի համար ընտրում են հենց դեղին գույնի ծաղիկներ: Դեղին գույնը երբեմն ասոցացվում է ոսկու հետ, որն էլ իր հերթին համարվում է իշխանության խորհրդանիշը: Այն մարդիկ, որոնք նախընտրում են դեղին գույնի հանդերձներ, նրանք հոգու խորքում լավատես են, ինքնավստահ և բարեկամաբար են տրամադրված շրջապատի նկատմամբ:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Արևային երանգների սիրահարներն օժտված են հարուստ երևակայությամբ, ունեն ստեղծագործ միտք, ի ծնե էսթետներ են և նորաձևության գիտակներ: Նրանք նպատակասլաց մարդիկ են, որոնք մշտապես ձգտում են լինել առաջինը և անընդհատ բարձրանալ կարիերայի սանդուղքներով և դա նրանց մոտ շատ լավ ստացվում է: Դեղին գույների սպեկտրը լայն է ու հարուստ և ունի ինչպես սառը, այնպես էլ տաք երանգներ: Այնպես որ մաշկի ցանկացած գույն ունեցող կին հանգիստ կարող է գտնել իր արտաքինին համապատասխան երանգ:  Չեզոք դեղին գույնը չունի հստակ արտահայտված ուղղվածություն: Այն ոչ սառն է, ոչ էլ տաք: Այս առումով տվյալ երանգը հարմար է ցանկացած մաշկի գույնին և ներդաշնակ է գործնականորեն բոլոր գույների հետ:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Չեզոք դեղինը զգալիորեն կաշխուժացնի կապույտի, կանաչի, շագանակագույնի և սևի մուգ ու հագեցած երանգները: Սակայն հատկապես վառ կարմիր երանգի հետ չեզոք դեղինը հիանալի համադրություն է կազմում: Այն հիանալի ընտրություն է ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային զգեստապահարանի համար: Դեղինի ցիտրուսային գույները պատկանում են ամենից սառը երանգների դասին, այդ պատճառով դրանք կարող են առաջացնել անհանգստություն և ճնշվածություն: Բայց և այնպես, վառ գույների հետ համադրվելով` կիտրոնային դեղինը շեշտում է կոնտրաստային լինելը: Հատկապես սևահերները և շագանակագույն մազերով կանայք կիտրոնային սառը երանգների շնորհիվ վառ ու ոճային տեսք կստանան:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment