Saturday, February 20, 2016

Նորաձև կերպարներ

Ինչպիսի՞ն են գալիք ամռան համար նախատեսված հանդերձները: Ի՞նչ տարրեր են կրում իրենց մեջ և ի՞նչն է գրավում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Նոր սեզոնի բացումը մշտապես ոգեշնչում է գեղեցկուհիներին և դրդում նրանց ձեռք բերել նոր իրեր իրենց զգեստապահարանը թարմացնելու համար: Պետք է նշել, որ հիմա թրենդային են համարվում տարբեր կտորներից կարված տաբատները: Դիզայներները ներկայացրել են այնպիսի երկարության տաբատներ, որոնք ձգվում են մինչև ոտքի ամենանեղ հատվածը: Այդ դեպքում բարակ ու բարձր կրունկով կոշիկներն ընդունակ են ներկայացնել կնոջը առավել շահավետ լույսի ներքո: Եթե այցելեք Yadox օնլայն խանութ, ապա անկասկած կգտնեք բազմաթիվ նորաձև հանդերձներ, որոնք ավելի վառ ու հաճելի կդարձնեն ձեր առօրյան: Առանց բազային համարվող հագուստների ժամանակակից կանայք չեն կարող կազմակերպել իրենց առօրյա կյանքը: Մատիտաձև կիսաշրջազգեստ, բլուզ, մինչև ծունկը երկարություն ունեցող զգեստ, տաբատներ և ժակետ` այս բոլոր իրերը անպայման պետք է տեղ գտնեն ժամանակակից կնոջ զգեստապահարանում:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Գրասենյակային ոճը ենթադրում է նման իրերի ամենօրյա օգտագործում: Եվ որպեսզի չձուլվել ամբոխի հետ ու ընգծել սեփական անհատականությունը, արժե առանց վարանելու կիրառել նաև որոշ աքսեսուարներ: Օրիգինալ կոշիկներ, յուրահատուկ ձեռքի պայուսակ, հետաքրքիր մազակալ կամ պարանոցի թաշկինակ` սրանք այն աքսեսուարներն են, որոնք ի վիճակի են ստեղծել բացարձակ անկրկնելի կերպար: Մեր օրերում նորաձևության աշխարհ են ներթափանցել մի շարք նախշեր ու պատկերներ` թիթեռներ, բուսական ու ծաղկային մոտիվներ, ինչպես նաև այլ յուրահատուկ նախշեր: Հատկանշական է այն, որ ներկայումս կարելի է նկատել մի քանի իրար չնմանվող կտորների համադրությամբ կարված հանդերձներ: Օրինակ, դիզայներները համարձակ կերպով միաձուլում են կաշին ու թավիշը: Նրանք իրենց թույլ են տալիս փորձարկել ամենից համարձակ համադրություններ ստեղծելով, որոնք նախկինում անհասանելի էին համարվում:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Մերօրյա մոդելավորողները նորից սկսել են կիրառել այնպիսի հասկացություն, ինչպիսին ամառային վերարկուն է: Հատկապես զով եղանակին այն, ինչպես ոչ մի իր, գալիս է օգնության: Այն կարելի է կրել անգամ երեկոյան զգեստի վրայից: Եվ բնական է, որ զգեստապահարանի այդ մշտական բնակիչը հիանալի համադրվում է նաև գործնական կոստյումի հետ: Բամբակ, մետաքս, ժանյակավոր կտոր` գործնականորեն ցանկացած կտոր կարող է ծառայել ամառային ոճային վերարկու պատրասելիս: Նշենք, որ ընդհանրապես ցանկացած բազմաշերտ հագուստ գտնվում է նորաձևության գագաթնակետին: Կիսաթափանցիկ, ինչպես նաև այլ նուրբ գործվածքներ ներկայումս չափազանց մեծ մասսայականություն են վայելում կանանց շրջանում: Արժե հիշել նաև գիրշերազգեստ հիշեցնող զգեստի մասին, որը նույնպես պակաս ակտուալ չէ:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Իսկ ի՞նչ կարելի է ասել կիսաշրջազգեստների մասին: Հատկապես միդի չափի տարբերակներն այսօր շատ ողջունելի են և անպայման իրենց հաստատուն տեղն են գտնում նորաձևությանը հետևող կանանց զգեստապահարանում: Դրանք չափազանց գեղեցիկ ու կանացի են: Եթե աղջիկն օժտված չէ բարձր հասակով, ապա նա կարող է կրել մինչև ծունկը հասնող կիսաշրջազգեստ: Ռոմանտիկ А-աձև ուրվագիծը սազում է բարձրահասակ ու նրբագեղ կանանց, ընդ որում «գոդե» ոճը նորից մտել է նորաձևություն: Փարթամ կիսաշրջազգեստը թաքցնում է կազմվածքի որոշ թերություններ և, ի դեպ, նման կիսաշրջազգեստով կանայք յուրօրինակ տեսք են ունենում ու շատ են դուր գալիս տղամարդկանց:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment