Saturday, February 6, 2016

Ինչպես ընտրել կազմվածքին համապատասխան հագուստներ

Հիշենք ֆիլմում միլիարդատիրոջ խոսքերըՋազում միայն աղջիկներն են», «յուրաքանչյուրն ունի իր թերությունները»: Այս խոսքերը լիովին համապատասխան են նաև կազմվածքի առումով, քանի որ, իդեալական կազմվածք, ինչպես հայտնի է, գոյություն չունի: Իսկ ո՞վ ասաց, որ պետք է անպայման թաքցնել կազմվածքի թերությունները: Երբեմն նույնիսկ թերությունները կարելի է վերածել առավելությունների: Հատկապես, Yadox-ի էջերում ձեզ համար զգեստ փնտրելիս, անպայման հաշվի առեք ձեր կազմվածքի առանձնահատկությունները: Ցանկացած պարագայում յուրաքանչյուր կին կարող է ընդգծել իր կազմվածքի առավելությունները` առանց կենտրոնանալու թերությունների վրա: Կամ, ավելի լավ է ասել, մարմնի այն հատվածների վրա, որոնց դուք նայում եք որպես թերություններ: Ամենևին կարիք չկա վախենալ ցույց տալ շրջապատին ձեր կազմվածքի փարթամ հատվածները:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Փարթամ ազդրեր ունեցող կանանց զգեստը պետք է լինի ոչ շատ կարճ, ընդամենը երկու կամ երկուսուկես սանտիմետր ծնկից վերև: Ընտրեք անկյունաձև կիսաշրջազգեստով զգեստ, ընդ որում հետևեք, որպեսզի կիսաշրջազգեստը չլինի շատ փարթամ: Կարճ ու փարթամ կիսաշրջազգեստը բալետի պարուհու կարճ կիսաշրջազգեստի տեսք կունենա: Մարմնի ներքևի հատվածից ուշադրությունը շեղելու համար, կարելի է կրել խորը V-աձև բացվածքով, կարճ բլուզով կամ ասեղնագործ դեկոլտեով զգեստներ: Եթե դուք ունեք փարթամ գոտկատեղ, ձեզ անհրաժեշտ է ձգել ձեր կազմվածքը և շեղել ուշադրությունը այդ հատվածից: Խուսափեք լայն գոտիներից, դրա փոխարեն ընտրեք անպիսի շղթա կամ գոտի, որը կարելի է կապել գոտկատեղից ներքև: Լայն ուսերով գեղեցկուհիներին խորհուրդ չի տրվում կրել առանց թևքերի կամ կարճ թևքերով զգեստներ: Փոխարենը կարելի է ընտրել  ¾ կամ երկար թևքերով զգեստներ: Վերջիններս հիանալի թաքցնում են կախ ընկած թևերը:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Եթե բնությունը զրկել է ձեզ մարմնի վերևի հատվածում փարթամ կազմվածքից, ապա կարիք չկա ընտրել խորը բացվածքով դեկոլտեից: Դրա փոխարեն նախապատվությունը տվեք ուղղանկյուն բացվածքով զգեստներին: Մի արհամարհեք զարդերը, դրանք թույլ կտան մի փոքր ծավալ հաղորդել վերևի հատվածում: Բազմաշերտ վզնոցներն, ի դեպ, այսօր շատ արդիական են, բացի այդ, դրանք մի քանի սանտիմետր կավելացնեն կրծքավանդակի հատվածում: Իսկ փարթամ կուրծք ունեցող գեղեցկուհիների շրջանում, ընդհակառակը, մեծ մասսայականություն են վայելում խորը բացվածքով կամ V-աձև զգեստները: Չէ՞ որ նման զգեստները ընդգծում են նրանց շքեղ կազմվածքը: Ցանկալի է ընտրել թափվող կտորներից զգեստներ, այդ դեպքում դուք իսկապես շքեղ տեսք կունենաք: Իսկ եթե դուք ցանկանում եք շեղել ուշադրությունը փարթամ կրծքավանդակից, ապա արժե ընտրել անկյունաձև կիսաշրջազգեստով զգեստ, որը երկու սանտիմետրով վերև է ծնկներից:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նիհար աղջիկների համար հիանալի ընտրություն կլինի զգեստ-սվիտերը և տրիկոտաժե զգեստը: Ճիշտ է ասված, ինչը վատ է գերերի համար, լավ է նիհարների համար: Իսկ կարդիգանը կամ մարմինը գրկող ժակետը ծավալ կհաղորդի անհրաժեշտ հատվածներին: Եթե դուք ունեք շատ նիհար ոտքեր, ապա պետք չէ կրել կարճ կիսաշրջազգեստներ: Նախապատվությունը տվեք ավելի երկար, մինչև գետին հասնող, թափվող կտորից զգեստներին: Նիհարներն, իհարկե, կարող են նաև իրենց թույլ տալ ընգծել իրենց նուրբ գոտկատեղը: Դա ամենևին նրանց արգելված չէ: Պղպջակ կոչվող զգեստն այս տարի շատ նորաձև է, այն հատկապես հատուկ հմայք կհաղորդի ձեր մարմնի ներքևի հատվածին:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment