Փոքրիկ սպիտակ
զգեստ
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Արդեն վաղուց է, ինչ ամառվա հիթ է դարձել ոչ միայն փոքրիկ սև զգեստը, այլ նաև
սպիտակը՝ ունիվերսալ, ոճային, սեքսուալ ... Եվ իրականում պիտակ զգեստի համար նույնպես
դժվար չէ կոշիկ կամ աքսեսուար ընտրել : Այն հեշտությամբ համադրվում է ցանկացած
ժակետի, բաճկոնի, անձրևանոցի կամ վերարկուի հետ : Yadox-ը վստահեցնում է,
որ պիտակ զգեստ
կարելի է կրել տարվա բոլոր եղանակներին : Օրինակ ձմռանը այն հատկապես գեղեցիկ
է նայվում մորթյա մուշտակի հետ : Կարևորն այն է, որ կարողանանք մեզ համապատասխան
ձևն ու ոճն ընտրել : Այդ հարցում մեզ իհարկե կօգնի Yadox օնլայն խանութը : Ընդհանրապես, երբ մտածում
ենք, թե որ գույնն է ասոցացվում ամառվա, արևի ու ջերմության հետ, միանգամից մտքում
գալիս է սպիտակը : Քանի որ, սպիտակ գույնի հագուստներն են, որ միաժամանակ կարող
են ծառայել որպես առօրյայում կրելու կամ տոնական հանդերձներ : Այդ տրամադրություն
բարձրացնող գույնն է, որ իդեալական է ինչպես ակտիվ հանգստի, այնպես էլ արձակուրդի մեկնելու
համար :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Կարելի է ասել, ամեն սեզոնին զուգահեռ, հայտնի ապրանքանիշների առաջատար դիզայներները
ջանում են ստեղծել և կանանց ու աղջիկների դատին հանձնել մեծ քանակությամբ սպիտակ
զգեստների նոր տարբերակներ, ինչպես նաև նոր աքսեսուարներ, որոնք կարելի է համադրել
նախորդ հավաքածուներից ձեռք բերած զգեստների հետ և այդպիսով նոր շունչ հաղորդել հին
պատկերին : Իրականում, սպիտակը դա մեկ գույն չէ : Այն այնքան բազմազան է,
որ դժվար թե հնարավոր լինի միանգամից հաշվել նրա բոլոր երանգները : Սպիտակը նույնքան
բարդ գույն է, որքան, օրինակ, կարմիրը, կապույտը կամ մոխրագույնը : Ընդ որում,
այն ավելի ունիվերսալ է, քան վերը նշված գույները : Մեզանում տարածված են սպիտակի
մի քանի երանգները միայն և մենք նախապատվությունը տալիս ենք հենց այդ տարբերակներին :
Սակայն կան երանգներ, որոնք հայտնի են միայն նորաձևության տների պրոֆեսիոնալ դիզայներների
շրջանակներում : Փղոսկրի գույնը, վանիլային սպիտակը, կրեմագույնը, դրանք սպիտակի
երանգների միայն մի փոքր մասն են կազմում :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Սպիտակի ձեզ համապատասխան ու ճիշտ երանգ ընտրելու համար պետք է, իհարկե, հաշվի
առնել կազմվածքի առանձնահատկությունները և որ ամենակարևորն է մաշկի գույնը : Բաց
գույնի մաշկ ունեցող աղջիկներին սազում են վառ, մաքուր երանգները : Իսկ ահա մուգ
մաշկով գեղեցկուհիներին հիանալի տեսք են հաղորդում սպիտակի տաք երանգները : Միևնույն
ժամանակ, պետք է ասել, որ ամենևին պարտադիր չէ կուրորեն հետևել այս կանոններին, քանի
որ երբեմն ամեն ինչ կախված է նաև փոքր դետալներից : Հասակը, մազերի կամ աչքերի
գույնը՝ այս ամենը կարող է իր ազդեցությունն ունենալ զգեստի երանգի ընտրության հարցում :
Կարևոր դեր ունեն նաև զարդերը, որոնք ընտրելիս պետք է նախ և առաջ մանրակրկիտ ուսումնասիրել
զգեստի յուրահատկությունները :
Պարզ ոճով ու քիչ նախշերով զգեստ՝ դա այն է ինչ պետք է յուրաքանչյուր կնոջ : Այն
լիակատար ազատություն է տալիս պայուսակի, կոշիկի և այլ աքսեսուարների ընտրությամ մեջ :
Այդ պատճառով խորհուրդ է տրվում զգեստապահարանում ունենալ փոքրիկ սպիտակ զգեստ և այն
համադրելով տարբեր աքսեսուարների հետ, ստանալ տարբեր կերպարներ :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia











