Saturday, February 27, 2016

Դեկոլտեով զգեստներ

Մեր օրերում դիզայներները խորհուրդ են տալիս ընտրել դեկոլտեով զգեստներ` հաշվի առնելով կազմվածքի տեսակն ու առանձնահատկությունները: Միայն ճիշտ ընտրված դեկոլտեն է ընդունակ գեղեցիկ ընդգծել կրծքավանդակը և նույնիսկ ամենից սովորական զգեստը վերածել տպավորիչ հանդերձի: Բաց դեկոլտեն համարվում է կանացիության, անկեղծության ու ոճի չափանիշ: Բայց մշտապես պետք է հիշել գրավչության ու գռեհկության միջև գոյություն ունեցող սահմանի մասին: Բաց դեկոլտեով զգեստները սազում են իդեալական կուրծք ունեցող գեղեցկուհիներին: Իսկ եթե կուրծքը մեծ է, ապա հարկավոր կլինի հատուկ կրծկալ` կոշտ շրջանակով ու լայն ամրակով: Այն դեպքում, եթե զգեստի հետևի մասը նույնպես բաց է, նման տարբերակը պետք է ունենա նաև ամրացնող աքսեսուար իրանին: Համեցեք Yadox օնլայն խանութ և դուք այնտեղ կտեսնեք բազմաթիվ դեկոլտեով զգեստներ:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Բաց դեկոլտեն միշտ շատ հարմար է երեկոյան միջոցառումների ժամանակ կրելու համար` ավարտական հանդեսի կամ հանդիսավոր երեկույթի, համերգիտարեդարձի, հարսանիքի համար: Ի դեպ, նման դեպքերում հիանալի ընտրություն է թավշյա զգեստը: Թե որքան համեստ պետք է լինի կտրվածքը, որոշվում է հաշվի առնելով արարողության հանդիսավորությունը և նրա անցկացման ժամանակը: Նրբագեղ կազմվածք ու փոքր կուրծք ունեցող կանանց համար հիանալի տարբերակ է դեկոլտեով կարճ զգեստը: Կտրվածքը պետք է ներդաշնակ լինի բաց ուսերի հետ: Հիանալի են նայվում բարձր գոտկատեղով կամ ասիմետրիկ ձևվածքով զգեստները: Իսկ ահա փարթամ կազմվածքի տեր կանանց կարճ զգեստը հակացուցված է, քանի որ այն ավելի խոշոր կդարձնի մարմինը: Ի դեպ, նման կանայք կարող են ընտրել մի փոքր բաց մեջքով զգեստներ: Ամառվա համար կարելի է ընտրել պարզ բամբակյա մինի զգեստներ, որոնք հիանալի համադրություն են կազմում խոշոր պայուսակների ու վառ զարդերի հետ: Իսկ կոշիկներից կարելի է վերցնել բաց կոշիկներ:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Ծովափնյա կարճ զգեստները շատ հմայիչ ու ռոմանտիկ են և թույլ են տալիս ի ցույց դնել հիանալի արևայրուքը: Նման զգեստի հետ գեղեցիկ են նայվում ցածր կրունկներով բաց կոշիկները, լայնեզր գլխարկներն ու ծովային ոճով վառ աքսեսուարները: Ինչ վերաբերում է դեկոլտեով երկար զգեստին, ապա այն հարմար է հատուկ երեկույթին կրելու համար: Երեկոյան զգեստի երկարությունը ուղղակիորեն կախված է դեկոլտեի խորությունից` որքան խորն է այն, այնքան երկար է զգեստը: Ընտրելով երկար, երեկոյան զգեստ` ավելի լավ է նախապատվությունը տալ A-աձև կտրվածքին: Այն համապատասխանում է բացառապես բոլոր աղջիկներին ու կանանց և հիանալի թաքցնում է կազմվածքի բոլոր թերությունները, ինչպես նաև շահավետ կերպով ընդգծում է ձեռքերի, ուսերի ու կրծքավանդակի առավելությունները:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Ամբողջական կերպար ստանալու և նրան որոշակի հանդիսավորություն հաղորդելու համար խորհուրդ է տրվում ընտրել ծրարի ձև ունեցող փոքրիկ, ձեռքի պայուսակ դեկորներով և բարձր կրունկներով կոշիկներ նույն դեկորով: Առօրյայում կրելու համար նախատեսված երկար զգեստի հետ շատ հարմար է կրել գոտի, որը կազմվածքը դարձնում է ավելի կանացի ու հմայիչ: Նման զգեստի հետ ներդաշնակ են երկար ականջօղերը, նուրբ թևնոցները կամ գեղեցիկ վզնոցները: Խորը դեկոլտեով ու նեղ բացվածքով զգեստը սազում է ցածր հասակ և կարճ պարանոց ունեցող կանանց, քանի որ նման զգեստը վիզուալ երկարացնում է մարմինը:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia