Friday, May 22, 2015

Նորաձև հագուստ, կոշիկներ և աքսեսուարներ

                                                     Լուսանկարի աղբյուրը՝ style.com

Կալիֆորնիայի մի արևոտ հանգստավայրում՝ Փալմ-Սփրինգսում, բաց երկնքի տակ, տեղի ունեցավ «Լուի Վիտոն Ռեզորթ 2016» միջսեզոնային կրուիզ հավաքածուի ցուցադրությունը, որն իսկական ֆուրոր էր : Իտալական հայտնի բրենդ Բոտեգա Վենետան նույնպես ցուցադրել է իր «Ռեզորթ 2016» հավաքածուն: Այս անգամ նրա ստեղծագործական տնօրեն Թոմաս Մայերն իր ամբողջ հավաքածուն կառուցել է գույների շուրջ և միևնույն ժամանակ ցույց է տվել, թե ինչ տաբատներ և կոշիկներ պետք է հայտնվեն զգեստապահարանում հաջորդ աշուն : Ի դեպ, դրանց մեծ մասն արդեն կարելի է գտնել գարուն-ամառ հավաքածուում : 

                                                               Լուսանկարի աղբյուրը՝ style.com

Նորաձևության այս երկու հսկաներն էլ ապշեցրել են հանրությանն իրենց թրենդային աքսեսուարներով, պայուսակներով ու կոշիկներով : 
Yadox-ը օգնում է ձեզ նկատել անգամ մանրուքները և ճիշտ ընթանալ նորաձևության ուղիներով, որպեսզի դուք չշեղվեք և չկորցնեք ձեր «ներքին հոտառությունը», միշտ պահպանեք ձեր թրենդային ճաշակը :
Դուք կարող եք արդեն սկսել համալրել ձեր զգեստապահարանը նորաձևության գլուխգործոցներով, քանի որ դրանք հավակնում են նորաձև մնալ դեռ շատ երկար ժամանակ : Իսկ Yadox Shop-ը, ամառային հագուստի իր լայն տեսականիով, վստահաբար կարող է օգնել ձեզ այդ հարցում :
Այսպիսով, Թոմաս Մայերն աղջիկներին առաջարկում է աշնանային մռայլ օրերին կրել վառ գույների գեղեցիկ համադրություններով զգեստներ : Հավաքածուում պրագմատիկ դիզայները անկաշկանդ միացնում է նարնջագույնը, կարմիրը, վարդագույնը, մանուշակագույնը շատ դասական աշնանային գույներին՝ շագանակագույնին, բեժին, մանանեխին :
Թոմաս Մայերը հոգացել է այն մասին, թե ինչ պետք է հագնել առօրյայում. «Միջսեզոնային հավաքածուի հագուստները ոչ մի ընդհանուր բան չունեն պոդիումային զգեստների հետ, դրանք պետք է լինեն այնպիսի հագուստներ, որոնք կարելի է հագնել ամեն օր», ասել է նա : Դիզայներն ընտրել է ծոպավոր ժակետներ, կարճ, խիստ ոճով տաբատներ, թավշյա կիսաշրջազգեստներ, հասարակ սև բարձր օձիքով սվիտերներ, մորթյա ժիլետներ և սպորտային կաշվե բաճկոններ :
Ահա մի քանի հետաքրքիր ու նորաձև առաջարկություն Yadox-ից :
Ցանկության դեպքում Yadox-ը կօգնի ձեզ ձեռք բերել Xscape-ի կատարյալ դիզայնով դրապե կարճ սև զգեստը, որին հատկապես մեծ գրավչություն է հաղորդում նուրբ, թեթև, թափանցիկ սև թիկնոցը՝ թևերի հատվածում փոքրիկ կտրվածքներով : 

                                                            Լուսանկարի աղբյուրը՝ Yadox


Դուք կարող եք համալրել նաև ձեր զգեստապահարանի վերնազգեստի բաժինը Վինս Կամուտոյի շատ հետաքրքիր վերարկուով, որին շքեղություն են հաղորդում գոտկատեղն ընդգծող գոտին, ոսկեզօծ կոճակներն ու օձիքի տակից երևացող տպավորիչ կոնտրաստային գույները :

                                                             Լուսանկարի աղբյուրը՝ Yadox


Համաշխարհային առաջատար Լուի Վիտոն ապրանքանիշը մշտապես մեկ, կամ նույնիսկ երկու քայլ առաջ է անցնում : Չհասցրեցին նորաձևության սիրահարները վայելել աշուն-ձմեռ 2015-2016 հավաքածուների գործերը, արդեն եկան գարուն-ամառ 2016 կրուիզ հավաքածուները : Ֆրանսիական անկրկնելի բրենդի ստեղծագործական տնօրեն Նիկոլա Գեսկյերը այս անգամ ամբողջ հավաքածուի մեջ նախապատվությունը տվել է ծավալին և ձևին : Լայն ուսերով, ազատ ու թույլ թևքերով, դժվար կառուցվածք ունեցող գոտիներով յուրօրինակ զգեստները լցնում էին պոդիումը իրենց ողջ հմայքով : Ներկայացված մոդելների մեջ հստակ երևում էր միտումը դեպի 1970 թվականների նորաձևությունը՝ իր բոհեմական կեցվածքով, ազատության հանդեպ ծարավով և երեկույթների մասնակցելու ակնհայտ ձգտումով :
Ինչ վերաբերում է Լուի Վիտոնի պայուսակների հավաքածուներին, դրանք մշտապես նոր շունչ են հաղորդում նորաձևությանը : Դրանք ամենատարբեր կառուցվածքներով, աբստրակտ արևադարձային կամ ծովային պատկերներով, սպիտակ կամ մետաղագույն զարմանալի պայուսակներ են :
Դուք կարող եք Yadox Clothing օնլայն խանութից ձեզ համար ընտրել համապատասխան հագուստ ձեր Լուի Վիտոն թրենդային պայուսակի հետ կրելու համար :


                                                               Լուսանկարի աղբյուրը՝ style.com

Այստեղ դուք կգտնեք նաև վերարկուներ և բաճկոններ, որոնք նույնպես հիանալի համադրություն կլինեն ձեր պայուսակին :
Նորաձևության մասին հետաքրքիր տեղեկություններ և օգտակար խորհուրդներ ստանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :

#yadox #yadoxshop #yadoxarmenia 

No comments:

Post a Comment