Tuesday, May 26, 2015

Լուսանկարի աղբյուրը՝ forever21

«Բոյֆրենդ» ջինսերը ամենաշատն են ինձ սազում

Ամառը մոտենում է, գալիս են թեթև, բարակ, կարճ ու թափանցիկ զգեստներ հագնելու ժամանակները, բայց միևնույն է մենք երբեք չենք հրաժարվում ջինսե տաբատներից, որոնք  տարվա բոլոր եղանակներին էլ շատ արդիական են : Իհարկե, երբ որոշում ենք նոր տաբատ գնել, հաճախ մենք մեզ հարց ենք տալիս, թե ինչպիսի ջինս ընտրենք, որ լիովին համապատասխան լինի մեր կառուցվածքին : Եվ հանուն արդարության պետք է ասել, որ տղաների, կամ ինչպես հիմա ընդունված է ասել «բոյֆրենդ» ջինսերն ամենից հարմար տարբերակն են մեզ համար :

Կարծում եմ շատ աղջիկներ ինձ հետ կհամաձայնեն, որ ուժեղ սեռի ներկայացուցիչների համար նախատեսված ջինսե տաբատները սազում են բոլորին : Դե ուրեմն, աղջիկներ, գնացինք տղամարդու հագուստի բաժին՝ ընտրելու մեզ համար մի զույգ այդ հարմարավետ տաբատներից : Իսկ մեր հավատարիմ բարեկամ Yadox-ը կօգնի մեզ գտնել շատ համապատասխան վերնաշապիկներ, որոնք մենք կարող ենք կրել այս ամառ մեր նոր ջինսե տաբատների հետ :

Գաղտնիք չէ, որ կանայք սիրում են նաև տղամարդկանց զգեստապահարանից վերցնել վանդակավոր ու գծավոր վերնաշապիկներ, ազատ կիսաթև ամառային շապիկներ : Եվ նրանք կարողանում են այս հագուստները կրելով ստեղծել իրապես անկրկնելի կերպարներ :


Լուսանկարի աղբյուրը՝ forever21

Պետք է ասել, որ հագուստի այսպիսի համադրություններն իրոք հարմար են, պարզ ու ոճային, ինչպես առօրյայում կրելու համար, այնպես էլ հանգստի մեկնելիս : Ջինսերն ընդհանուր առմամբ գալիս են հնուց, բայց նրանք առավել մեծ տարածում են գտել պատերազմի տարիներին ԱՄՆ-ում : Այդ ժամանակաշրջանում կանայք կրում էին ջինսերը որպես աշխատանքային համազգեստ գործարաններում աշխատելիս : 

50-ական թվականներին դիզայներներն հագուստի այդ տեսակը դարձրին ավելի ունիվերսալ ու ոճային՝ համապատասխանեցնելով այն կանացի կառուցվածքին և ֆիզիոլոգիական առանձնահատկություններին : Եվ ի՞նչ : Արդյունքում, կես դար հետո նորաձևության աշխարհ մտան այդ նույն, մի քիչ պարկանման կտորից, տղամարդկանց ջինսերը, որոնք մինչ օրս համարվում են շատ ոճային և հարմարավետ :

Հետաքրքիր է, ինչու՞ «բոյֆրենդ» ջինսերը դարձան այդքան հանրաճանաչ : Երևի որովհետև երկար ժամանակ նեղ ջինսեր կրելուց հետո, շատ աղջիկներ, հոգնելով միապաղաղությունից, ցանկացան արմատական փոփոխություններ անել իրենց զգեստապահարանում : Եվ նրանց ընտրությունը կանգնեց հենց «բոյֆրենդ» ջինսերի վրա, քանի որ դրանք նախ և առաջ ձիգ չեն, գերազանց թաքցնում են մարմնի թերությունները, բարեկազմ են դարձնում և, որ ամենակարևորն է, անչափ հարմարավետ են : 

Լուսանկարի աղբյուրը՝ forever21

Ի տարբերություն նեղ ջինսերի, «բոյֆրենդ» ջինսերը չեն ընդգծում հաստ ոտքերը և խոշոր ծնկները : Վերջին տարիներին նորաձևություն են մտել և շատ արդիական դարձել նաև պատռված ջինսերը : Թե ինչպես կրել «բոյֆրենդ» ջինսեր, գիտեն բոլորը : 
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox 

Դրանց համար հիանալի համադրություն կարող են լինել երկար կամ նույնիսկ զգեստ-վերնաշապիկները, որոնք դիմացից կարելի է հավաքել, իսկ հետևի կողմից բաց թողնել ջինսի վրա : Եթե սա հենց այն արտաքինն է, որը դուք փնտրում եք, ուրեմն այցելեք Yadox ինտերնետ-խանութ ընտրելու այն վերնաշապիկը, որը ձեզ ամենից շատն է դուր գալիս :

Լուսանկարի աղբյուրը՝ Yadox

Yadox-ի գեղեցիկ, բաց երանգով, վանդակավոր գոտիով ու օձիքով վերարկուն նույնպես կարող է հետաքրքիր նայվել ձեր «բոյֆրենդ» ջինսերի հետ : Ամառային թեթև սանդալներով կամ բարձրակրունկ կոշիկներով դուք հաջողությամբ կլրացնեք ձեր արտաքին տեսքը : Այդ բոլորին գումարեք նաև նորաձև արևային ակնոցներ և դուք կդառնաք «Փողոցային ոճ 2015»-ի լիակատար ներկայացուցիչ : Yadox օնլայն խանութն ունի նաև անձրևանոցների լայն ընտրանի, որոնք կրելով դուք ձեզ կզգաք նորաձևության թագուհի :

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox : 

#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:

Post a Comment