Լուսանկարի աղբյուրը՝ Vogue
«Լուի Վիտոն Ռեզորթ 2016» շլացուցիչ հավաքածուն
Yadox-ը ներկայացնում
է ձեզ վերջերս տեղի ունեցած «Լուի Վիտոն Ռեզորթ 2016» հավաքածուի իր ակնարկը :
Ինչպես գիտենք, վերջերս Կալիֆորնիայի
Փալմ-Սփրինգսում կայացավ Լուի Վիտոնի կրուիզ հավաքածուի ցուցադրությունը : Ապշեցուցիչ
բրենդի տեղծագործական տնօրեն Նիկոլա Գեսկյերը միջոցառման անցկացման համար ընտրել էր
այնպիսի մի վայր, որն իր կարծիքով ներդաշնակ կլիներ իր ստեղծած գլուխգործոցների հետ :
Դեֆիլեն տեղի ունեցավ լեգենդար դերասան և կատակերգու Բոբ Հոփի տիեզարանավի նմանվող
շքեղ առանձնատանը : Սա ամբողջ Արևմտյան ափի ամենավառ ու ամենամոդեռն շինությունն
է, որն ընդունակ է հյուրընկալելու չորս հարյուր մարդ : Միայն պատկերացրեք՝ տիեզերանավ՝
տեղակայված Կոաչելլա հովտին նայող բլրի վրա : Հենց այսպիսի տեսք ունի առանձնատունը,
որը նախագծվել է 1973 թվականին ճարտարապետ Ջոն Լոտների կողմից : Նիկոլա Գեսկյերն
ասել է, որ այդ վայրը ոգեշնչել է նրան , հենց այն ժամանակ, երբ նա առաջին անգամ եղել
է այնտեղ : Նրան միշտ հրապուրել է տիեզերքը, գիտական ֆանտաստիկան, այդ պատճառով
էլ նա ընտրել է այդ վայրը : Ամեն ինչ շատ համահունչ էր՝ ժամանակը, տեղը, մթնոլորտը
և նոր կրուիզ հավաքածուն : Գեսկյերն իր զգեստներում արտահայտել է այն ինչը ոգեշնչում
է իրեն գույնի ու ձևի մեջ և ներկայացրել է այդ ամենը իր երկրպագուներին ու ընկերներին :
Կարճ ասած, ստեղծագործական տնօրենը ստեղծել էր այնպիսի մթնոլորտ, որ թվում էր, թե հիմա
ևս մեկ տիեզերանավ կիջնի ու այնտեղից դուրս կգան այլմոլորակայիններ՝ «Լուի Վիտոն» հագած :
Կարծես թե հենց այդպես էլ եղավ, միայն թե այլմոլորակայինների փոխարեն հեքիաթային առանձնատան
այգում սկսեցին հանդիսավոր կերպով անցնել գեղեցիկ մոդելները :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Yadox օնլայն խանութն առաջարկում է հագուստի իր ընտրանին, որը թրենդային է դարձել շատ նորաձևության տների
այդ թվում նաև «Լուի Վիտոն» ատելիեի աշխատանքի շնորհիվ :
Գեսկյերը բազմիցս ասել է, որ շատ է սիրում այն ինչով զբաղվում է : Եվ դա
իսկապես տեսանելի է նրա աշխատանքներում : Նա հանդիսանում է Լուի Վիտոն նորաձևության
տան ստեղծագործական տնօրենը 2013 թվականից : Այստեղ գալով՝ նա թերևս չի հրաժարվել
իր հիմնական սկզբունքներից ու պատկերացումներից : Դա ակնհայտ է նրա հավաքածուներում՝
անկոտրում կեցվածք, կոշտություն :
Լուսանկարի աղբյուրը՝ Vogue
Ինչ վերաբերում է նրա ստեղծած զգեստներին, ապա այստեղ էլ տիեզերքի մատը խառն
է : Երկար շրջազգեստները և կաշվե ներդիրներով վերնաշապիկները որոշ առումով հիշեցնում
են «Աստղային պատերազմներ»-ի հերոսների կոստյումները :
Լուսանկարի աղբյուրը՝ Vogue
Ընդհանուր առմամբ, Գեսկյերը իր երկրպագուներին ընտրության լայն հնարավորություն
է տալիս. չափազանց կարճ շորտեր կամ բավական երկար, թափվող կիսաշրջազգեստներ,
վառվռուն նախշերով վերնաշապիկներ կամ հանգիստ միապաղաղ գույներով կարճ, իրանը գրկող,
փորի հատվածը բաց շապիկներ :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Yadox-ի էջերում նույնպես դուք կարող եք գտնել անկրկնելի
երեկոյան զգեստներ՝ նուրբ, բարակ ու թեթև
կառուցվածքով, որոնց դուք չեք հանդիպի ոչ մի ուրիշ տեղ :
Նիկոլա Գեսկյերը չէր շրջանցել նաև ռազմական թեման. զինվորական համազգեստի գույնը
փոխառած զգեստները և լայն ուսերով քառակուսի ժակետները լրացնում էին հավաքածուի ամբողջականությունը :
Այսպիսով, Կալիֆորնիայի Փալմ-Սփրինգսում ներկայացված «Լուի Վիտոն Ռեզորթ
2016» անչափ գրավիչ հավաքածուն դիտելուց հետո, վստահ կարելի է ասել, որ ի շնորհիվ ֆրանսիական
հանրաճանաչ բրենդի ստեղծագործական տնօրեն Նիկոլա Գեսկյերի, «Լուի Վիտոն» նորաձևության
տունը չի կորցնում իր արկածախնդրության ու ազատության ոգին, բացահայտումներ կատարելու
անկոտրում ջիղը :
Թրենդային հագուստների մասին
ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia





No comments:
Post a Comment