Զգեստը տաբատի հետ
Գարունը ցանկացած կնոջ համար թամացումների ժամանակ է:
Նրանք ցանկանում են նոր սանրվածք անել, չէ՞ որ արդեն կարելի է չկրել ձանձրալի դարձած
գլխարկը: Նոր մատնահարդարում անել ու հարդարել ոտքերը, քանի որ շուտով արդեն կարելի
է կրել սիրելի բաց կոշիկները: Գարնանը կարել է հանգիստ կրել բարձրակրունկ կոշիկներ
առանց վախենալու, որ կարող ենք ընկնել սառույցի վրա: Եվ վերջապես հենց գարնանն է, որ
նշվում է կանանց միջազգային օրը, երբ բոլոր կանայք ցանկանում են լինել ոչ միայն ամենից
սիրվածը, այլ նաև ամենից գեղեցիկը: Յուրաքանչյուր աղջիկ նոր հայացք է գցում իր զգեստապահարանի
վրա և աշխատում է թարմացնել այն: Նրա համար ամենակարևորը նոր, գեղեցիկ զգեստ գնելն
է: Չէ՞ որ ջինսերն ու, առհասարակ, տաբատները շատ ձանձրալի են, նրանք արդեն հասցրել
են հոգնեցնել երկարատև ձմռան ընթացքում: Սակայն, պետք չէ շտապել դրանք դուրս նետել զգեստապահարանից: Այս գարնանը , Yadox օնլայն խանութը, ինչպես նաև ժամանակակից հայտնի դիզայներներն առաջարկում են դուրս գալ սովորական կերպարներից և կրել զգեստը տաբատի հետ:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Տարօրինակ է հնչում,
այնպես չէ՞: Այդ դեպքում եկեք խոսենք նման համադրության առավելությունների մասին: Նախ
և առաջ, զգեստը
տաբատի հետ շատ հարմարավետ է: Եթե դուք վաղուց դուրս չեք եկել ջինսերից, բայց ցանկություն
ունեք կրել զգեստ,ապա սկսեք նման համադրությունից: Եթե չեք ուզում չափից դուրս ցնցող
տեսք ունենալ,ապա այդ դեպքում կարելի է ընտրել լեգգինսներ զգեստի հետ: Բայց այստեղ
պետք է շատ զգույշ լինել: Լեգգինսի և տունիկայի համադրությունը չափազանց սովորական
է ժամանակակից կանանց համար: Եվ նման կերպարում նորաձև մնալու համար պետք է այնպես
անել, որ լեգգինսները առավելագույնս նման լինեն տաբատի, այլ ոչ թե զուգագուլպայի: Զգեստը
չպետք է ամուր գրկի մարմինը, այլ պետք է ազատ լինի,անգամ մի քանի չափ մեծ:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Հիանալի է, եթե անցած
ամառվանից մնացել է ձեր թեթև, շիֆոնե զգեստը: Կարելի է հեռացնել նրա ներսի կողմից կարված
կտորը ավելի թեթև ու պարզ կերպար ստանալու համար: Եվ որպեսզի այն համահունչ լինի մարտի
սառը եղանակի հետ, զգեստի վրայից կարելի է սվիտեր կրել: Սա իհարկե առավել նորաձև կանանց
համար է, բայց իսկապես նման կերպարն արժանի է ուշադրության: Մերօրյա դիզայներներն առաջարկում
են համադրել ջինսերը մանր ծաղկային նախշերով զգեստ-խալաթի հետ: Այն միաժամանակ զգեստի
և վերնազգեստի տեսք ունի, այդ պատճառով հարմար տարբերակ է այն կանանց համար, որոնք
դեռ պատրաստ չեն արմատական փոփոխությունների: Զգեստը տաբատի հետ իսկապես նորաձև է:
Նման համադրություն կարելի է գտնել շատ հայտնի մոդելավորողների նոր հավաքածուներում:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Ինչպես տեսնում ենք,
դիզայներներն առաջարկում են մեզ նման կերպար ստեղծել առօրյայում կրելու, գործնական
դրես կոդի, ինչպես նաև հատուկ առիթների և անգամ որպես հարսանեկան զգեստ կրելու համար:
Այնպես որ, կարել է հանգիստ կրել սիրելի ջինսերը կամ տաբատները նոր ձեռք բերած զգեստի
հետ: Դուք մտածում եք, որ դա չափազանց արմատական փոփոխություն կլինի: Իհարկե, կարելի
է անհանգստանալ այն մասին, որ հարևանները կարող են չհասկանալ ձեր ոճային կերպարը, սակայն
իսկական նորաձև կանայք, որոնք ուշի ուշով հետևում են նորաձևության միտումներին, հաստատ
կգնահատեն այն:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment