Tuesday, March 1, 2016

Ինչ կրել մարտի 8-ին

Գարունը` դա ջերմության առաջին շողերն են, ծաղիկների հիանալի բույրը, և իհարկե, կանանց միջազգային օրը` մարտի ութը: Դա մի հիասքանչ տոն է: Այդ օրը հանրության գեղեցիկ կեսը ցանկանում է շլացնող տեսք ունենալ: Բայց ինչպես ընտրել ճիշտ հանդերձ: Մի բան միանշանակ է` իդեալական տարբերակը դա զգեստն է: Իսկ ինչ կրել այս տարվա մարտի 8-ին: Ցանկացած գեղեցկուհի`զգեստ ընտրելով, հիանալի տեսք կոււնենա, կլինի կանացի ու հմայիչ: Ձեր ստեղծած գարնանային կերպարը պետք է լինի անհատական, անկրկնելի, չէ՞ որ դա այնքան կարևոր է: Ինչ է մեզ առաջարկում այս տարվա նորաձևությունը: Ինչպիսի տոնական հանդերձ ընտրել: Իրականում, գլխավոր կանոնն այն է, որ հանդերձը պետք է ընդգծի կանացի կազմվածքի բոլոր առավելությունները: Նման հանդերձներ դուք հեշտությամբ կգտնեք Yadox օնլայն խանութում, որը ձեզ հնարավորություն է ընձեռում ընտրել ձեր ճաշակին ու ոճին համապատասխան բազմազան հագուստներ:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Մարտի ութի տոնական կերպարը համատեղում է վառ ու հագեցած երանգներ: Շատ ողջունելի են համարձակ փորձերը: Հյութեղ գարնանային երանգներ, այնպիսիք, ինչպիսիք են նարնջագույնը, մանուշակագույնըվարդագույնը, կանաչը, դեղինը կբարձրացնեն տոնական տրամադրությունը: Որոնք են մարտի ութի համար նախատեսված այն զգեստները, որոնք հաճույքով կկրի ցանկացած կին: Հիանալի տարբերակ է ֆուտլյար զգեստը, որը միանգամայն ներկայանալի ու ոճային տեսք ունի: Շատ հարմար է ռեստորանում նշելու կամ թատրոն գնալու համար: Նուրբ ժանյակավոր ներդիրները զգեստների վրա ցանկացած կերպար դարձնում են նուրբ ու գրավիչ: Նման ոճի զգեստների համար հարմար են պաստելային գույները: Վառ կոկտելային զգեստները անշուշտ կընդգծեն կերպարի անհատականությունը: Նորաձև ու գեղեցիկ կնայվեն նաև հունական ոճով զգեստները, որոնք շատ կանացի ու քնքուշ են:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Սև գույնը` դա դասական ոճն է, որը շքեղ ու հարուստ տեսք ունի միշտ: Բայց գարնանային տրամադրությունը պահանջում է վառ գույներ: Հիանալի գաղափար է նախապատվությունը տալ զգեստին` ընտրված սիրելի ծաղկի ոճով: Նրանք, ովքեր շատ են սիրում վարդեր, ֆուտլյար զգեստը, ժանյակը և նուրբ գույները նրանց համար են: Դեղին նարգիզ նախընտրող կանանց անշուշտ դուր կգան արևային երանգներով երկար զգեստները: Մանուշակի մանուշակագույն հմայքը դուր են գալիս հագեցած գույների սիրահարներին: Ատլասը և մետաքսը կգրավեն իրենց քնքշությամբ: Ճերմակ կալաների նրբությունը թեթևություն և նազանք են հաղորդում: Այս դեպքում սպիտակ հարթ զգեստը կզարդարի տոնը: Մուգ կարմիր կալաները` դրանք հազվագյուտ երևույթ են: Այդ պատճառով նման գույնի հանդերձը յուրահատուկ տեսք կունենա: Այն հիանալի տարբերակ է գրանսենյակային տոնակատարությունների ու կորպորատիվ միջոցառումների համար:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նրանք, ովքեր ցանկանում են ուշադրության կենտրոնում լինել, կսազեն կապույտ հիրիկի գույնի զգեստը: Կարմիր կակաչի գույն ունեցող փարթամ զգեստ հագած կինը երբեք աննկատ չի մնա: Սքանչելի տեսք կունենան նաև գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչները, որոնք կրում են գարնանային կանաչ գույնի հագեցած ու հյութեղ երանգներով զգեստներ: Մարտի ութի հանդերձները պետք է կանացի լինեն: Ծաղիկների փնջերով զգեստները լիովին օրիգինալ ու անսովոր տեսք ունեն: Նման զգեստ հագած կնոջը տեսնելիս` ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ ցանկություն է առաջանում նրան ծաղիկների մի մեծ փունջ նվիրել:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment