Saturday, March 19, 2016

Ոճային կանաչ զգեստներ

Այն կինը, որը համարձակ կերպով ընտրում է կանաչ գույնի զգեստ, համոզված եղեք, նա գիտի, որ աննկատ չի մնա: Վերջին ժամանակներս այդ գույնը համարվում է ամենից մեծ տարածում գտած գույներից մեկը: Անկասկած, նման երանգի զգեստով, դուք էլեգանտ, շքեղ ու անկրկնելի տեսք կունենաք: Իհարկե, պետք է հիշել այն մասին, որ կանաչ գույնը մեծ թվով երանգներ ունի` զմրուխտը, անանուխի կամ ծովի ալիքի, խնձորի կամ խաքի երանգը: Հենց դա է պատճառը, որ հիանալի կանաչ գույնի զգեստ կարող է ընտրել իր համար ինչպես երիտասարդ աղջիկը, այնպես էլ հասուն կինը: Նման զգեստներն ընդունակ են իրենց շուրջը ստեղծել այնպիսի անհավանական մթնոլորտ, որը երիտասարդացնում է, թարմացնում, ուժ ու էներգիա հաղորդում: Համոզվելու համար այցելեք Yadox  օնլայն խանութ և անսահման մեծ տեսականու մեջ ընտրեք հետաքրքիր ու տպավորիչ կանաչ երանգով զգեստ:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Պետք է նշել, որ կանաչի բոլոր երանգներն էլ հաճելի են աչքին, քանի որ մինչև իսկ անհիշելի ժամանակներից հայտնի է, որ կանաչ երանգները իրենց մեջ պարունակում են հանգստություն և խաղաղություն: Վերջին ժամանակներում համաշխարհային հայտնի դիզայներները հաճախ են ընտրում իրենց հավաքածուներում առկա զգեստների համար հենց այդ գույնը և փորձարկումներ են անում: Իսկ հայտնի մարդիկ կարմիր գորգով անցնելու համար սկսել են ավելի հաճախ ընտրել կանաչ բնությունը հիշեցնող շքեղ զգեստներ: Իսկ ինչ վերաբերում է կանաչ զգեստի ձևերին,ապա դրանք կարող են լինել շատ բազմազան` կարճ և երկար, կախված կանացի կազմվածքից: Կարելի է ընտրել ցանկացած զգեստ, ինչպես շոգ ամառվա, այնպես էլ ավելի զով եղանակի համար, ինչպես աշխարհիկ միջոցառումների, այնպես էլ երիտասարդական երեկույթների համար:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Եթե դուք ունեք ավելի մուգ մաշկ, ապա ձեզ հիանալի կսազի կանաչի ցանկացած երանգով զգեստ: Իսկ մաշկի բաց գույն ունեցող կանայք պետք է ավելի զգույշ լինեն, քանի որ կանաչ գույնի զգեստով նրանք կարող են գունատ տեսք ունենալ: Ո՞ր զգեստներն են ակտուալ: Ներկայումս շատ արդիական են ազատ ձևվածքով կանաչ զգեստները` ազատ գոտկատեղով և մեծ բացվածքներով: Այս ոճը պրակտիկ և միևնույն ժամանակ ազնվական տեսք ունի: Հատկապես օրիգինալ տեսք կունենա կանաչ զգեստը կոնտրաստային երանգի ասեղնագործ դետալներով, ինչպես օրինակ կարմիր կամ կապույտ գույներով: Նորաձևության ասպարեզ են դուրս գալիս ժանյակավոր կանաչ զգեստները, որոնք հավասարապես արդիական են ինչպես գրասենյակային հանդերձի, այնպես էլ տոնական  երեկույթի համար: Ընտրելով կանաչ գույնի զգեստ` պետք է հիշել նաև յուրօրինակ աքսեսուարների մասին, որոնք կլրացնեն կերպարը: Դիմահարդարման մեջ նույնպես կարելի է օգտագործել աքսեսուարներին համապատասխան գույներ:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Մի վախեցեք էքսպերիմենտներ անել և փնտրել ձեր կատարյալ ու յուրահատուկ կերպարը: Այդ կախարդական գույնի բոլոր առավելություններից լիարժեք կերպով օգտվելու համար պետք է ճիշտ կիրառել և համադրել այն ձեր հանդերձներում` ամենօրյա, գրասենյակային, էլեգանտ ու կոկտելային: Ծովային կանաչի երանգները հանդիսանում են գրասենյակային հանդերձների համար ամենաճիշտ ընտրությունը: Կանաչի ֆոնին ծաղկային ապլիկացիաներով կիսաշրջազգեստ, մուգ կանաչով բլուզ, սպիտակ ժակետ, չեզոք գույնի կոշիկներ` ահա իդեալական տարբերակ գրասենյակում կրելու համար: Իսկ երեկոյան, երկար զգեստի համար կարելի է ընտրել մուգ կանաչ գույնը, որն անշուշտ կգրավի շրջապատող բոլոր մարդկանց ուշադրությունը:

Լուսանկարի աղբյուրը` Yadox

Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ումTwitter-ումInstagram-ում և Pinterest-ում :

Եղեք եզակի, եղեք նորաձև, եղեք Yadox :


#yadox #yadoxshop #yadoxarmenia

No comments:

Post a Comment