Նորաձև ժակետներ և պիջակներ
Չնայած այն հանգամանքին, որ համաշխարհային առաջատար շատ դիզայներներ արմատապես փոխել են պիջակների ու ժակետների արտաքին տեսքը, դրանք միևնույն է, առաջվա նման թրենդային են և այս նոր սեզոնը ևս բացառություն չէ: Գարնանը ժակետը հիանալի պաշտպանում է քամուց փոփոխական եղանակի ժամանակ, իսկ ամռանը կարելի է ընտրել այնպիսի տարբերակ, որը պատրաստված է ավելի թեթև կտորից և որն ընդունակ է առավելագույնս լրացնել ամբողջ կերպարը: Այս տարվա գարնան ու ամառվա
համար նորաձևության տների ոճաբանները ներկայացրել են այնպիսի հավաքածուներ, որոնցում
առկա են ոճային օրիգինալ մտահղացումներ: Որպես դեկոր կիրառվել է ձեռքի ասեղնագործություն,
որը բացառիկ տեսք է տալիս հանդերձին: Այցելելով Yadox օնլայն խանութ` դուք կգտնեք ոճային պիջակներ և ժակետներ, որոնք ձեր առօրյան կդարձնեն
հաճելի ու հարմարավետ: Դիզայներներն այս տարի որոշել են խաղալ նաև գույների կոնտրաստի
հետ, իրենց հավաքածուներում ներառել են ոչ հավասար եզրերով ու ամենատարբեր երկարությամբ
ժակետներ:
Լուսանկարի աղբուրը` Yadox
Որո՞նք են կանացի զգեստապահարանի
այս իրերի հիմնական տենդենցները: Այս առումով հետաքրքիր տարբերակ է երկեզր ժակետը:
Ուսումնասիրելով ժակետների այս տեսակը` տպավորություն է ստեղծվում, որ դրանք կոճկված
են հապճեպ կերպով կամ կոճակները բացակայում են: Ժակետի եզրերն առաջ են գալիս` ստեղծելով
ոճ համաչափ եզրեր ներքևի մասում: Հենց այդպիսի ժակետներ են առաջարկում ժամանակակից
դիզայներները: Նման անսովոր ձևվածք ունեցող ժակետները
պետք է կրել երկար թևքերով բլուզի կամ վերնաշապիկի վրայից: Ժակետի այս տեսակը խոստանում
է դառնալ այս տարվա գարնան ու ամառվա նոր հիթը: Նոր հավաքածուներում գերակշիռ մաս են
կազմում ամենից արտառոց ու գեղեցիկ ասեղնագործ ժակետները: Դրանք հագեցած են ասեղնագործ
ծաղիկներով ու երկրաչափական նախշերով: Շատ նորաձև են նաև օրիգինալ ասեղնագործությամբ
բլուզներն ու վերնաշապիկները: Դիզայներները գերադասել են ասեղնագործ մասերը տեղակայել
եզրերին կամ միայն պարանոցի հատվածում:
Լուսանկարի աղբուրը` Yadox
Անթև ժակետներ: Ամառային
հավաքածուներում աչքի են ընկնում շատ մեծ քանակությամբ բազմազան, թեթև, առանց թևքերի
ժակետներ: Նման տարբերակները շատ հարմար են կրել աշխարհիկ երեկույթի ժամանակ կամ քաղաքում
երեկոյան զբոսանքի գնալիս: Ժակետներում առկա են կոնտրաստային գույները: Իրենց հայտնիության
գագաթնակետին են հասել առանց կոճակների ու գոտու ժակետները: Ժակետի այս տեսակը կլոր
ձևվածք ունի և առանց օձիքի է: Կլորավուն եզրերը նրանց առանձնատկությունն է: Դրանք զարդարված
են օրիգինալ, վառ ասեղնագործություններով: Նորաձևության տների մեծամասնության հավաքածուներում
առկա են նման ժակետներ:
Առաջատար մոդելավորողները չեն մոռացել նաև մեծ ժողովրդականություն վայելող ռազմական
ոճի մասին: Այդ ուղղվածության ժակետները պատրաստված են հուսարականի նման և ունեն որոշակի
նմանություն անգլիական բանակային համազգեստին Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ:
Տարբեր դարաշրջանների նման խառնուրդը թույլ է տվել ժակետներին անսովոր ու հետաքրքիր
տեսք ունենալ և գրավել է նորաձևության քննադատների ուշադրությունը:
Լուսանկարի աղբուրը` Yadox
Կարճ ժակետներ: Գարնանը
թրենդային են համարվում նաև առավելագույնս կարճ պիջակները: Դիզայներներն այս
մոդելները համալրել են կոճակներով և վերին հատվածում գրպաններով: Այս ոճային իրերը
հիանալի համադրություն են կազմում կոնտրաստային գույներով վերնաշապիկների, կարճ զգեստների
հետ: Նման ժակետի հետ իդեալական կերպով համադրվում են նաև երկար սվիտերներն ու փուլովերները:
Լուսանկարի աղբուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment