Լուսանկարի աղբյուրը՝ Vogue
Բոտեգա Վենետայի «Ռեզորթ 2016» ապշեցնող հավաքածուն
Վերջերս նորաձևության սիրահարները ականատես եղան «Բոտեգա Վենետա Ռեզորթ 2016» անկրկնելի հավաքածուի ցուցադրությանը :
Հայտնի բրենդի ստեղծագործական տնօրեն Թոմաս Մայերն այս անգամ որոշել էր իր ամբողջ հավաքածուն
կառուցել գույների շուրջ : Նրա խոսքերով, դա հենց այն է, ինչ ուզում է ցանկացած
կին տարվա այս եղանակին : Կրուիզ հավաքածուի զգեստները խանութներում հասանելի
կլինեն աշնան կեսերին : Վարդագույն, նարնջագույն, կարմիր, կապույտ մանուշակագույն՝
Թոմաս Մայերը երբեք չի վախեցել վառ գույներից և այս անգամ ևս նա համարձակ կերպով դիմել
է աշնանային հագեցած գույների օգնությանը : Իհարկե, նա այդ գույների համար որպես
համադրություն օգտագործել է շագանակագույնի սովորական և շատ հանգիստ երանգները :
Կիսաշրջազգեստներ և գույնզգույն կտորներից կարված զամշյա ժակետներ, որոնք շատ հետաքրքիր
են նայվում :
Եթե ուզում եք մշտապես տեղեկացած լինել նորաձևության նորություններին ու ձեռք
բերել թրենդային հագուստներ, ապա ճիշտ ժամանակն է այցելել Yadox օնլայն խանութ, որտեղ կարելի է գտնել այն ամենը ինչն անհրաժեշտ է
այս սեզոնին զգեստապահարանը թարմացնելու համար : Ձեր հագուստների շարքում ընդգրկեք
նորաոճ, ինքնատիպ, երկար կամ կարճ երեկոյան զգեստներ,
որոնք միշտ արդիական են ու շատ երկար են մնում նորաձևության մեջ :
Թվում է, թե Մայերի մտածած համադրությունները
պետք է տարօրինակ ու ծիծաղելի տեսք ունենային, բայց արի ու տես, որ ընդհակառակը՝ դրանք
շատ ներդաշնակ ու հանգիստ, միևնույն ժամանակ չափազանց անկաշկանդ են :
Լուսանկարի աղբյուրը՝ Vogue
Դիզայները խոստովանում է, որ
իր հաճախորդները կարող են ձեռք բերել մեկ-երկու զգեստ բրենդի հիմնական շարքից, բայց
երբ նրանք հայացք գցեն կրուիզ հավաքածուի վրա, ապա նրանք վստահորեն կցանականան ձեռք
բերել այնքան իրեր, որոնցով հնարավոր կլինի լցնել մի ամբողջ զգեստապահարան : Եվ
իսկապես, Թոմաս Մայերի վառ գույներով համալրված շագանակագույն և մոխրագույն երանգերով
զգեստների բազմազանությունը միանգամից գրավում է և գայթակղում նորաձևության սիրահարներին :
Հատկապես ուշադրության է արժանի մեղմ վարդագույն երկար ժակետով համադրված կարմիր տաբատը :
Լուսանկարի աղբյուրը՝ Vogue
Տպավորիչ են նաև շագանակագույնի
երանգները, որոնք առկա են թավշյա ժակետներում և զանգակի տեսք ստացած կիսաշրջազգեստներում :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Yadox-ը միշտ քայլում է նորաձևության ուղիներով և ձեզ ներկայացնում
միշտ թարմ ու ժամանակին համահունչ հագուստի, կոշիկի ու աքսեսուարների բավական մեծ տեսականի :
Ընդհանուր առմամբ
իտալական բրենդի ներկայացրած հավաքածուն, որում հստակ երևում է ռետրո ոճը, առանձնանում
է իր նրաբաճաշակությամբ ու կանացիությամբ : Այստեղ կարելի է գտնել լայն, բարձր
գոտկատեղով կամ կարճ, կոճը բաց տաբատներ : Իսկ հավաքածուում առկա բոլոր կիսաշրջազգեստները
կարված են այնպես, որ լինեն ծնկներից ներքև :
Չմոռանանք նաև Մայերի առաջարկած ինքնատիպ կոշիները, պայուսակներն ու աքսեսուարները :
Հավաքածուում կարելի է գտնել ինչպես հասարակ սանդալներ և հաստ կրունկով բաց կոշիկներ՝
ձևավորված գրաֆիկական պատկերներով, այնպես էլ յուրօրինակ սպորտային կոշիկներ՝ հարթ
կամ փայլուն մետաղագույն կաշվից : Որոշ կոշիկներ կրում են «Բոտեգա Վենատա»-ի ֆիրմային
intrecciato գործվածքը :
Վերջիններս ակնհայտորեն ապրանքանիշի կոմերցիոն հիթն են :
Լուսանկարի աղբյուրը՝ Yadox
Yadox-ի էջերում դուք կարող եք գտնել ոչ պակաս ինքնատիպ ու անկրկնելի կոշիկներ հայտնի բրենդներից : Ուրեմն համալրեք ձեր
կոշիկների պահարանը Yadox խանութ-ի առաջարկած բազմազան ու հետաքրքիր
աշխատանքներով : Յուրօրինակ տեսականին ձեզ է սպասում : Այստեղ կարելի է գտնել
ամենատարբեր ձևի ու գույնի կոշիկներ : Yadox-ը
պատրաստ է բավարարել նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի ճաշակը : Այցելեք մեր օնլայն
խանութ և ընտրեք ձեզ համար ձեր նախընտրած բրենդի ստեղծագործությունը :
Թրենդային հագուստների մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia


















